Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ապահովումն անհնար է առանց Ամերիկայի առաջնորդող մասնակցության, եւ հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ մտադիր է քննարկել ներկայիս տարածաշրջանային արդիական օրակարգը, այդ թվում նաեւ` Իրանի միջուկային ծրագիրը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մեզ կայցելի Իսրայելի մեծ բարեկամ, իսկական ընկեր, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը…ես անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը: Մենք կքննարկենք վարչակազմի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի)՝ իրանական ագրեսիայի եւ իրանական միջուկային ծրագրի արգելափակման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության խթանման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- Իսրայելի կառավարության կիրակնօրյա նիստին հայտարարել է Նեթանյահուն:
«Նա, ով իսկապես ցանկանում է հասնել այս նպատակներին, գիտի, որ ամերիկյան առաջնորդությանը փոխարինող չկա»,- ավելացրել է նա: