News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շաբաթ օրը Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես այսօր պատմել է պետքարտուղար Ռիքս Թիլերսոնը, երեկ իր թուրք եւ ռուս գործընկերների հետ հեռախոսազրույցներում նա նշել է, որ Միացյալ Նահանգները չափազանց մտահոգված են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ