News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Միջերկրածովյան տարածաշրջանի 10 երկրներ համատեղ աշխատելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի ապահովեն Աֆրիկայից Եվրոպա միգրացիոն հոսքերի անվտանգությունը: Algerie Presse Service լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նշված է Արեւմտյան Միջերկրածովյան 10 երկրների միավորող «5+5» խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների 14-րդ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ:

Հանդիպումն ավարտվել է հունվարի 21-ի երեկոյան Ալժիրի մայրաքաղաքում: Խմբի մեջ են մտնում Եվրամիության 5 երկրներ (Իտալիա, Իսպանիա, Մալթա, Պորտուգալիա եւ Ֆրանսիա) եւ արաբական Մաղրիբի 5 երկրներ (Ալժիր, Լիբիա, Մավրիտանիա, Մարոկկո եւ Թունիս):
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել «համատեղ աշխատել միգրացիոն հոսքերի անվտանգության, օրինականության եւ լավագույն կառավարման ապահովման համար»: Նախարարները կողմ են արտահայտվել «աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նախագծերի իրականացմանը», ինչպես նաեւ «ապօրինի միգրացիայի խորքային պատճառների» ուսումնասիրմանը:
ԱԳ նախարարները նշել են, որ «քաղաքական երկխոսությունը միջերկրածովյան տարածաշրջանը ցնցող լարվածության օջախներում ճգնաժամերի եւ խնդիրների կարգավորման համարժեք եւ արդյունավետ լուծումներ որոնելուն համապատասխանող մոտեցում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ