News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի սենատը ժամանակավոր եռաշաբաթյա բյուջեի քվեարկությունը հետաձգել է մինչեւ հունվարի 22-ի կեսօր, ինչը նշանակում է կառավարության աշխատանքի դադարի («շաթդաուն») երկարացում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախապես ծրագրվում էր, որ սենատորները այս հարցը կքննարկեն հունվարի 22-ի գիշերը:
Հանրապետականների եւ դեմոկրատների առաջնորդներ Միթչ Մակկոնելը եւ Չակ Շումերը շարունակում են բյուջեի հարցով բանակցությունները:

Հանրապետականների խմբակցության համակարգող Ջոն Քորնին իր հերթին լրագրողների հարցին՝ կշարունակվի «շաթդաունը», դրական է պատասխանել

Դաշնային կառավարությունը որոշ  գործառույթների կատարումը դադարեցրել է հունվարի 20-ին բյուջեի բացակայության պատճառով: Սենատում հանրապետականները եւ դեմոկատները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք չափորոշիչների հարցում, այդ թվում՝ ներգաղթի հետ կապված միջոցառումների:

·         ԱՄՆ դաշնային գերատեսչություները դադարեցրել են աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով 

·         Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել դեմոկրատներին անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցով 

·         Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար 

·         ԱՄՆ-ում դեմոկրատները քաղաքականությունը վեր են դասում երկրի շահերից․ Սպիտակ տուն 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ