News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը դեմ է հանդես գալիս Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) հետ միայն «լարվածության ժամանակավոր թուլացման համար» երկխոսության վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Թարո Կոնոն՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանի նիստի բացմանը, հաղորդում է «ՏԱՍՍ»- ը:

«Կարծիք կա, որ Հյուսիսային Կորեան պետք է հնարավորինս շուտ երկխոսություն սկսի: Սակայն առանց ճնշման երկխոսությունը չի կարող այս երկրին դրդել դադարեցնել միջուկային զենքի զարգացումը, որը բացահայտ հայտարարում է իր միջուկային ուժերի ստեղծման ավարտի մասին: Չի կարելի բանակցություններ վարել լարվածության ժամանակավոր թուլացման համար՝ փաստացիորեն համաձայնելով Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինման հետ»,- նշել է նախարարը:

Նա նաև ընդգծել է Փհենյանի վրա տնտեսական պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը. «Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ եթե նա շարունակի զարգացնել միջուկային զենքն ու հրթիռները, ապա այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը ապագա չունի»:

Ճապոնիան մտադիր է հասնել Հյուսիսային Կորեայի քաղաքականության փոփոխության եւ հրթիռամիջուկային ծրագրից հրաժարման

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ