Սիդնեյում գնացքը բախվել է կայարանի արգելափակոցներին, որի հետեւանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է Sydney Morning Herald թերթը:
Պարբերականը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 22-ին, տեղի ժամանակով 10.00-ին, «Ռիչմոնդ» կայարանում: Գնացքը բախվել է պլատֆորմի վերջում տեղադրված արգելափակոցին: 16 վիրավորներից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, հրշեջներ եւ երեք ուղղաթիռ: Միջադեպի պատճառները դեռ պարզվում են: Սիդնեյի ուղեւորատար երկաթուղային համակարգի ներկայացուցիչ Հովարդ Քոլինզը տեղի ունեցածը համարել է «անսովոր իրադարձություն»: