News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամուլսարում հանք չբացելու բազմաթիվ փաստարկված պատճառներ կան, որոնք ներկայացվել են տարիների փորձ ունեցող փորձագետների կողմից, սակայն այս ամենին գումարվում է նաեւ այն փաստը, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլեւ այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դա արվում է նաեւ լրատվամիջոցների միջոցով՝ իրենց գործունեության մասին դրական հանրային կարծիք ձեւավորելու համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընկերության այն հավաստիացումներին, որ իրենք կարող են ցանկացած ռիսկ կառավարել, այլ նաեւ նրան, որ այդ հավաստիացումները կարող են հաստատել անկախ փորձագետները:

Հունվարի 12-ին այս ընկերությունը հանդիպել էր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ հերթական անգամ համոզում էր, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն  ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա եւ կազմակերպությունը, որի համար նա աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման եւ կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ այլն:

Մեկ այլ դրվագ եւս. 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պետք է տեղի ունենար հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությունը, որը կազմակերպվել էր Լիդիան Ինտերնեյշնլ ընկերության աջակցությամբ: Այն տեղի չունեցավ: Սակայն այստեղ հատկանշական է մի այլ բան: Բանախոսը պետք է խոսեր ժամանակակից հանքարդյունաբերության եւ իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին, որն իբր մեխանիզմ է՝ մշակված հանքային ընկերությունների համար՝ խուսափելու բնապահպանական վնասակար ազդեցություններից եւ պաշտպանելու շրջակա համայնքների առողջությունն ու աշխատողների անվտագնությունը: Եվ այս մասին խոսելու էր ոչ թե ինչ որ մի անկախ փորձագետ (թեեւ հաշվի առնելով, որ կազմակերպողների թվում էր Լիդիանը, դժվար էր ակնկալել անկախ տեսակետ), այլ մի մարդ, ով հանդիսանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, դե իսկ ՄՖԿ-ն տարիներ շարունակ «Լիդիան ինթերնեշնլի» ներդրողներից մեկն է եղել։ Բայց եւ մյուս կողմից, Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է նաեւ «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է  կանադական IAMGOLD եւ Breakwater Resources հանքաարդյունաբերական ընկերություններում: Սրան էլ ավելացնենք նաեւ այն, որ Աարոն Ստիգսը Ռոբերտ Կարոյի դստեր ամուսինն է:

Այնպես որ ակնկալել, որ Լիդիանը հանրությանը կամ կառավարությանը ներկայացնում է իր անելիքների որեւէ անկախ ու հիմնավորված գնահատական, հնարավոր չէ։ Ընդհակառակը, այդ գհատականների անհիմն լինելը դառնում է ակնհայտ, երբ հաշվի են առնվում բոլոր հիմնավորված մասնագիտական փաստարկներն ընդդեմ այս ծրագրի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ