News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային արխիվը Առաջին հանրապետության եւ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին ընդառաջ 4 ծավալուն աշխատություն կհրապարակի:

Հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ անկախության հռչակման 100-ամյակին ընդառաջ ծրագրված են   2 տեսակի աշխատանքներ՝ ժողովածուների հրատարակում եւ ցուցահանդեսների անցկացում: Արխիվը մտադիր է հրապարակել 4 խոշոր աշխատություն. առաջինը ռուսերեն հանրագիտարան է՝ նվիրված Առաջին հանրապետության բանակի հայ սպաներին, որոնք հետ են մղել թուրքական բանակին: Սպաների մեծ մասը հետագայում 1937 թվականին գնդակահարվել է: Սակայն մի քանիսին հաջողվել է փրկվել: Ժողովածուի մեջ կմտնի 2,5-ից ինչեւ 3 հազար փաստաթուղթ: Ժողովածուն կհրապարակվի ռուսերենով, քանի որ բոլոր փաստաթղթերը ռուսերեն են, նաեւ այն նպատակով, որպեսզի տարածվի նաեւ այլ երկլրնեում: Կլինի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը:

Երկրորդը՝ Հայաստանի քաղաքական պատմության փաստաթղթերի ժողովածու է: Այսպիսի ժողովածու է նախկինում հրապարակվել 100 օրինակով: Նորը կլինի լրացված եւ ավելի ծավալուն: «Միայն փաստաթղթեր են, առանց մեկնաբանությունների: Մեկնաբանությունները թողնում ենք հետազոտողներին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Երրորդը՝ ռուս գործընկերների հետ կստեղծվի «Կովկասյան ճակատ» ժողովածուն: Այս գիրքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի տարելիցին: Այն նույնպես ռուսերեն կհրապարակվի Մոսկվայում, շնորհանդեսները տեղի կունենան Մոսկվայում եւ Երեւանում: Ժողովածուի մեջ մտած փաստաթղթերը վերաբերում են կովկասյան ճակատին, դրանք վերցված են ռուսական եւ վրացական արխիվներից:

Չորրորդ հրապարակումը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի եւ Առաջին հանրապետության տարիներին առաքելական Էջմիածնի դերին:

Ցուցահանդեսը տեղի կունենա Պատմության թանգարանում: Հնարավոր է նաեւ՝ երկրորդ ցուցահանդեսի անցկացում Սարդարապատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ