News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գնաճը լինում է անվանական է եւ քրեական. Հայաստանում քրեական գնաճ է: Նման կարծիք հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ քրեական կամ թաքնված գնաճը կայանում է այնպիսի երեւույթներում, երբ, օրինակ, շաքարավազ գնելիս դուք վճարում եք հին գինը, սակայն ձեռք եք բերում արդեն  հում ապրանք, այսինքն՝ վճարում եք ջրի համար:

«Հույս չկա, որ Հայաստանում գնաճը կզսպվի, քանի որ իշխանությունների ջանքերն այս ուղղությամբ զուտ ձեւական բնույթ են կրում. ինչպես հիշում եք, հինգ տարի առաջ, երբ գնաճի հերթական փուլ էր գրանցվել, նախագահը, ինչպես եւ այժմ, խորհրդակցություն հրավիրեց եւ հանձնարարեց միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել հարցի լուծման համար, սակայն հանձնարարությունը չիրականացվեց, ինչն արդեն իսկ անհեթեթ է»,- նշեց Պողոսյանը:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում գների բարձրացումը սարսափլի չէ, սարսափելի է այն, որ բնակչության եկամուտները՝ աշխատավարձերը, նպաստները եւ թոշակները, չեն ավելանում: «Զարգացած երկրներում գնաճը միշտ էլ ուղեկցում է տնտեսությանը, սակայն դրա հետ մեկտեղ բնակչության եկամուտները մշտապես աճում են, ինչը Հայաստանում տեղի չի ունենում»,- պարզաբանեց փորձագետը:

Նրա կարծիքով՝ հասարակական կազմակերպությունները, մամուլը եւ պետական մարմինները պետք է միասին աշխատեն՝ անհիմն գնաճի դեմ պայքարում արդյունքների հասնելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին իր նստավայրում խորհրդակցություն էր հրավիրել մի շարք ապրանքատեսակների գների բարձրացման հետեւանքները մեղմելու քայլերի քննարման նպատակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ