News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ասոշիեյթեդ Պրեսի» հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ինքը մտել այն մարդկանց թվի մեջ, որոնց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես մտել եմ այն մարդկանց ցանկի մեջ, որոնց, ինչպես դա Ռուսաստանում են որակում, նա վստահում է… Չգիտեմ՝ վստահում է, թե ոչ, բայց ես այդ ցուցակն իսկապես տեսել եմ»,- հայտարարել է Սիմոնյանը:

Նա չի բացառել, որ վստահության պատճառը իր անանաչառությունն է որպես լրատվամիջոցի ղեկավար:

Զրույցի հիմնական թեմաներից մեկն է եղել Միացյալ Նահանգներում RT-ի վրա գործադրվող ճնշման հետ կապված իրավիճակը: Գլխավոր խմբագրի խոսքով՝ արտասահմանյան գործակալի կարգավիճակ ստանալու պատճառով RT-ն ոչ միայն իմիջային կորուստներ ունեցավ, այլ նաեւ բախվեց տեղեկությունների հասանելիության իրական խնդիրների:

«Ինչ կա այն բանում, որ ձեզ խնդրում են ճակատին գրել, որ դուք հրեա եք կամ հայ, կամ ռուս: Սա մի՞թե նշանակություն ունի: Սա ընդամենը նրա համար է, որ հստակություն մտցվի: Բայց դա այդպես չէ: Դա խտրականություն է»,- ասել է նա:

Սիմոնյանն ընդգծել է, որ RT-ն երբեք չի թաքցրել, որ ռուսական ալիք է, այս մասին գիտեն անխտիր բոլոր հեռուստադիտողները:

Արեւմտյան երկրների մշտական հարձակումները, որոնք RT-ին մեղադրում են Կրեմլի դիրքորոշումը հեռարձակելու համար, Սիմոնյանը երկակի ստանդարտների քաղաքականություն է անվանել: Նա հիշեցրել է, որ BBC-ն, Voice of America-ն եւ «Ազատություն» ռադիոկայանը բացարձակապես բաց առաջ են մղում ամերիկյան եւ բրիտանական արժեքները, սակայն կողմնակալության մեջ են մեղադրում հենց RT-ին:

««Ազատություն» ռադիոկայանը սովորեցնում է, որ Պուտինը չարիք է, իսկ Նավալնին միակ առաջնորդն է, ում Ռուսաստանն արժանի է»,- նշել է նա:

Սիմոնյանի կարծիքով՝ RT-ի աշխատանքը սահմանափակելով, Միացյալ Նահանգները վարում է «բերանները փակելու» քաղաքականություն եւ խախտում խոսքի ազատության սկզբունքները, որոնք ինք  էլ հռչակում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ