Հուսով ենք, որ փետրվարի 5-ին Երեւանում բողոքի նոր երթին ավելի շատ մարդ կմասնակցի, քան հունվարի 19-ին: Հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գների աճը համատարած բնույթ է կրում: «Մենք անպայման կմասնակցենք երկրում գների շարունակական աճի կապակցությամբ կազմակերպված խորհրդարանի առաջիկա լսումներին եւ կապացուցենք բոլորին, որ իշխանության կողմից ներկայացված թվերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Գորգիսյանը:
Ընդդիմադիր խմբակցության մեկ այլ անդամ, պատգամավոր Արտակ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանում գնաճի պատճառը հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքն է: