Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 35-ամյա Ա. Պ.-ն «Nissan Tiida» մակնիշի 34 NZ 272 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 81-ամյա Վ. Զ.-ին:
Փրկարարները Վ. Զ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: