News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող է նույնիսկ ներկայիս մակարդակից ցածր լինել: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ ներկայումս գործող սակագները կարող են պահպանվել կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում նվազել: «Ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին սակագները կպահպանվեն ներկայիս մակարդակում, քանի որ Հայաստանի տրանսպոտային բարոնները առանց այն էլ ստվերում են աշխատում եւ գերշահույթներ ստանում»,- նշեց Պողոսյանը: 

Նա նշեց, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը պետք է աստճինաբար բարձրանա երկարաժամկետ հեռանկարում ցանցի զարգացմանը զուգահեռ: «Սակայն ես չգիտեմ՝ ինչ անակնկալներ սպասել, երբ քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տոմսերի արժեքը կորոշվի օպերատորների հետ բանակցություններից հետո»,- ասաց նա:

Արմեն Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանում տրանսպորտային նոր ցանցի ներդրումը կործանարար քայլ է, որը սոցիալական բունտով է հղի: «Նոր ցանցի ներդրմամբ գործազուրկ կդառնա մոտ 1000 մարդ, ինչն անպայման բնակչության դժգոհությունը կառաջացնի եւ սոցիալական բունտ կհրահրի»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ քաղաքային տրանսպորտային ցանցի նոր նախագծով, որը կազմել են արտասահմանյան մասնագետները, երթուղիների թիվը 115-ից կկրճատվի մինչեւ 42: Ներկայումս շահագործվող 2039 միավոր փոխադրամիջոցներից կմնա 939-ը: Դրանից զատ, ուղեւորափոխադրմամբ զբաղվող ընկերությունները ներկայիս «ԳԱԶել»-ները պետք է փոխարինեն մեծ տարողությամբ թակարժեք ավտոբուսներով: Երեւանի տրանսպորտային ցանցը պետք է աշխատի առավոտյան 06:45-ից մինչեւ կեսգիշեր: Առավոտյան (մինչեւ 08:00) տանսպորտը կժամանի 10 րոպեն մեկ: 08։00 – 19։00 ժամանակահատվածում միջակայքը կկազմի 5 րոպե, այնուհետեւ մինչեւ 21:00՝ 10 րոպե, իսկ 21:00-ից հետո՝ 15 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ