News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան հունվարի 20–ին հայտարարեց Սիրիայի քրդաբնակ Աֆրինի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։

Աֆրինում գործողություններ սկսելուց առաջ մի շարք կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ավելի պարզ են դարձնում Աֆրինի շուրջ կատարվող զարգացումները։

ԱՄՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստվում է Թուրքիայի հետ Սիրիական սահմանին 30 հազարանոց սահմանապահ զորքեր ստեղծել, որոնք կազմված են լինելու հիմնականում քրդերից։ 

ԱՄՆ–ը այս հայտարարությունը խիստ կատաղեցրեց Թուրքիային։  Թե Թուրքիայի նախագահը, թե վարչապետը արագ դատապարտեցին ԱՄՆ–ի հայտարարությունը եւ հայտարարեցին նման բանի անթույլատրելության մասին

ԱՄՆ այս հայտարարությանը Թուրքիան օրեր անց պատասխանեց Սիրիայի քրդաբնակ Աֆրինի դեմ գործողություն սկսելու մասին։

Թուրքիան այդ գործողությունը սկսելու համար որպես հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ Աֆրինը գտնվում է Սիրիայի քրդերի զինված կառույց YGP–ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) վերահսկողության տակ։ Թուրքիան պնդում է, որ YPG–ն հանդիսանում է PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) սիրիական թեւը, այսինքն YPG–ն եւս ահաբեկչական կառույց է. եւ այդ  «ահաբեկչական» կառույցը լուրջ սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար։

Պետք է շեշտել, որ Թուրքիան Սիրիայում կարճաժամկետ ու սահմանափակ տարածք մտնելու փորձ արդեն ձեռք էր բերել նախորդ՝ «Եփրատի վահան» կոչվող գործողության ժամանակ, որի ընթացքում 70 զոհ էր տվել։

ԱՄՆ հորդորները Թուրքիային, թե պետք չէ նման գործողություն սկսել քրդերի դեմ, այնքան էլ համոզիչ չեղավ Թուրքիայի համար, իսկ Ռուսաստանը լռում էր։

Ավելին, երբ Թուրքիան գործողությունը սկսեց Աֆրինում, ԱՄՆ–ը հայտարարեց, թե Թուրքիան իրենց տեղեկացրել է գործողության մասին եւ միասին են գործում։

Ավելի ինտրիգային եղավ ՌԴ–ի դեպքում։ Թուրքիայում մամուլով եւ իշխանությունների շուրթերից հնչեցին, որ ՌԴ–ի համաձայնությունը ստանալուց միայն գործողություն կսկսեն Աֆրինում։

Աֆրինում գործողությունը սկսելուց 2 օր առաջ ՌԴ մեկնեցին Թուրքիայի ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը եւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը՝ Սիրիայում գործողություն սկսելու թույլտվության համար։ Թե ինչ արդյունքների են հասել նրանք, այդ մասին ոչինչ չհայտարարվեց, սակայն երբ հանդիպումից 2 օր անց սկսվեց թուրքական հարձակումը Աֆրինի ուղղությամբ, արդեն պարզ էր, որ ՌԴ–ն ակնաչ լույս էր վառել թուրքերի համար։

Հետաքրքիր էր նաեւ Սիրիայի իշխանությունների հետ կապված թուրքական կողմի հայտարարությունները։ Սիրիայի նախագահին չընդունող թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ իրենք ստիպված են եղել Աֆրինի գործողությունից առաջ այդ մասին գրավոր ներկայացնել Սիրիայի իշխանություններին։

Սիրիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարում էին, թե Աֆրին ներխուժելու ժամանակ ցանկացած թուրքական օդանավ կդառնա Սիրիական ՀՕՊ համակարգերի թիրախը, սակայն գործողությունը սկսելուց հետո Սիրիայի բանակը ոչ միայն չխառնվեց, այլ Սիրիայի նախագահը ոչ խիստ արձագանքեց Թուրքիայի գործողություններին, ինչը շատերի համար կասկածելի թվաց։

Թուրքական հարձակումից առաջ  YPG հրամանատարությունը Աֆրինի բնակչությանը հայտարարել էր, թե ամեն ինչ կանեն ագրեսորին արժանի պատասխան տալու համար։ Սակայն ներքին սպառման հայտարարությունից բացի Աֆրինի քրդական իշխանությունները դիմեցին աշխարհին՝ կանգնեցնելու թուրքական ներխուժումը, սակայն եղավ այնպես, ինչպես եղել է նախկինում ու միշտ...։

Թուրքիան հունվարի 20–ին հրետանային համազարկերով սկսեց Աֆրինի գործողության մեկնարկը, որին հետեւեցին միանգամից 72 ռազմական օդանավերով Աֆրինի ռմբակոծումը։ Ավիահարձակումներին հաջորդեց թուրքական հատուկ նշանակության ուժերի ցամաքային գործողությունները, որոնց Սիրիայի տարածքից աջակցում են ծայրահեղական խմբավորումները եւ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող «Սիրիական ազատ բանակ» կոչվող զինյալների խմբերը։

Առանձին ուշադրության է արժանի Թուրքիայի ներսում կատարվող զարգացումները Աֆրինի գործողության ժամանակ։

Իշխանությունները անմիջապես հայտարարեցին, որ Աֆրինի գործողության դեմ դուրս եկողներին համարելու են ահաբեկիչներին աջակցողներ, իսկ սոցկայքերում Աֆրինի հետ կապված գրառում կատարողների դեմ արդեն հետաքննություններ են են սկսվել եւ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։

Հատուկ կարելի է շեշտել նաեւ Թուրքիայում համընդհանուր ռազմական ոգեւորության տարածումը, որին նպաստում են իշխանությունների հայտարարություններն ու գրեթե բոլոր լրատվամիջոցներով հատուկ ռազմատենչ քարոզչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ