News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ժամանակակից, շահութաբեր ու արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը։ Այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։ Ծրագրերի շարքում վարչապետը նշել է նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումը, անցումը նոր կաթիլային ոռոգման համակարգին ու գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը, շատ մատչելի պայմաններով վարկերը, հակակարկուտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որը պետք է ընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը։

«Բնականաբար, այդ ամենը չի կարող չանդրադառնալ Ռուսաստան մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վրա, որը դինամիկ աճում է։ Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք հիմնականում վերաբերում են Վերին Լարսում բեռնափոխադրման հետ։ Դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, որոնք կապակցված են եղանակային պայմանների ու սեզոնային ծանրաբեռնվածության հետ։ Հիմա քննարկվում են նաև լոգիստիկայի այլընտրանքային տարբերակներ։ Միաժամանակ իրականացվում են տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացվածության մակարդակի բարձրացման աշխատանքներ, որոնք նույնպես նպաստում են արտահանման ավելացման ու նոր շուկաների նվաճմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Պատասխանելով «Տաշիր»  ընկերությունների խմբի էներգետիկայի ոլորտին հասցեագրված մեկ միլիարդ դոլարի ներդրումների բազմապատկիչ էֆեկտի հավանականության մասին հարցին՝ Կարապետյանը նկատեց, որ իրոք նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը՝ «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկայի ոլորտի համար ավելի քան մեկ միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ներդրումային ծրագիր։ Բաշխիչ ցանցերին, որոնք 2015-ից սկսած «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվն են հանդիսանում, ընթացիկ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի առևտրային հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրմանը առաջիկա տարիներին կհատկացվի մոտ 900 մլն դոլար։ Էներգետիկայի ոլորտում «Տաշիր» ընկերության եւս մեկ ներդրումային ծրագիր է լինելու Շնողի ՀԷԿ-ի կառուցումը։ Այս նախագծում ներդրումները կկազմեն 200 մլն դոլար։

«Վերոնշյալից բացի, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, օրինակ «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի շինարարությունը, որտեղ բնակելի համալիրից բացի կլինեն նաև հյուրանոցներ, գեղարվեստական ստուդիա- արվեստանոցներ։ Իրականացվում է նաև «Կումայրի» ճարտարապետական արգելոցի վերականգնման նախագիծը՝ Գյումրիի պատմական մասում։ Ընթացքի մեջ են համալիր ներդրումային ծրագրեր նաև Հայաստանի մի քանի մարզերի այլ զբոսաշրջային ուղղություններով ։ Խոշոր ներդրումային նախագծեր են մեկնարկել  հանքարդյունաբերության, նաև թեթև արդյունաբերության ոլորտներում։ Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական ու ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում պտուղբանջարեղենային մշակման, պահածոյացման, չրերի ու հյութերի արտադրության ոլորտներում, իսկ հայկական ջուրն ու ոգելից արտադրանքը դարձել է Հայաստանի այցեքարտը։

Այս բոլոր նախագծերի բազմապատկող էֆեկտը, բնականաբար, աստիճանաբար կդրսևորվի ու սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր խթան կհանդիսանա, նաև  միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ ու բիզնես վարել։

Առհասարակ, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորինս հարմարավետ պայմաններ երկրում բիզնես  վարելու համար ու հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող եմ վստահեցնել, որ հիմա Հայաստանում բիզնես վարելու լավագույն ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ