News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները եւ նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017-ին հաջողվել է իրականացնել համակարգի առջեւ դրված խնդիրները. «2018-ին եւս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 2017-ին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

Շնորհավորելով մաքսային ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխություններ կատարելու տեսանկյունից կարեւոր անելիք ունի մաքսային ծառայությունը.  «Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսվարող առաջինը շփվում է մաքսավորի հետ եւ հենց այդտեղ էլ ձեւավորվում է առաջին տպավորությունը երկրի մասին: Առավել մեծ նշանակություն ունի, թե ինչպես է մաքսավորը դիմավորում Հայաստան  այցելողին»:

2017 թվականը հարկային համակարգում եւս լուրջ բարեփոխումների շրջան է եղել: ՊԵԿ ղեկավարի գնահատմամբ՝ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն էին եւ բարեփոխված կառուցվածքն այսօր ամբողջովին համապատասխանում է եւ համահունչ է  համակարգի առջեւ դրված խնդիրներին: Վարդան Հարությունյանն այս փուլում կարեւորել է նաեւ համակարգում կոռուպցիոն երեւույթների վերացումը: Կոմիտեի ղեկավարը թիմից նաեւ հարկային եւ մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչեւ ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի կտրուկ առաջընթաց ապահովել.  «Գործարար, եւ, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը: Միասին պետք է հասնենք նրան, որ համակարգը բոլոր կողմերի համար լինի վստահելի կառույց:  Համոզված եղեք, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտով երկիրը: Եվ դա մեծապես կախված է ձեր աշխատանքից»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման նկատմամբ ու հորդորել՝ ամրապնդել ձեռքբերած վստահությունը, չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը: 

Իսկ 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց եւ արդյունավետ ծառայության համար ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
Ամենաշատ