News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած մարդ կարող է հայ լինել՝ անկախ կրոնական եւ քաղաքական համոզմունքներից, կարեւոր դեր է խաղացել, որպեսզի ամբողջ աշխարհի մահմեդական հայերը սկսեն ավելի բաց հայտարարել, որ իրենք հայ են: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավորի Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում մարդու պատկանելիությունը հայ ազգին, եթե նախկինում քաղաքացիություն ստանալու համար օտարերկրյա հայերից  պահանջվում էր վկայագիր ներկայացնել առ այն, որ անձը կնքվել է Հայ առաքելական եկեղեցում, ինչը անընդունելի է:

Ինչպես նշեց Հակոբյանը, ոչ վաղ անցյալում Հայաստանի շատ բնակիչներ աթեիստներ էին, սակայն դա չէր նշանակում, որ իրենք հայ չեն: «Աշխարհազգացումի հարցը, անշուշտ, պետք է հաշվի առնել, եւ եթե մարդը իրեն հայ է զգում, չի կարելի դա անտեսել», - նշեց նախարարը` հավելելով, որ Հայաստանի քաղաքացիության տրամադրման հետ կապված շատ հարցեր լուծվել են, եւ ընթացակարգը պարզեցվել է: Այդպես, բավարար կլինի, որպեսզի միայն երկու կազմակերպություն հաստատի կոնկրետ անձի ազգային պատկանելիությունը, եւ այդ դեպքում նա օրինականորեն կարող է հայ համարվել եւ լուծել երկքաղաքացիության խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ