News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում է գլխավոր եւ երկրորդական փողոցների երթեւեկելի գոտիներում տեղադրված աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն կառուցվել է ավելի քան 250 հարթակ, եւս շուրջ 50 հարթակ էլ կառուցվել է Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի ջանքերով:

Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ: Ծրագրի նպատակն է մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների երթեւեկելի մասի առաջին գոտին ազատել Երեւանում աղբահանության եւ սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամաններից, որոնք խոչընդոտում են երթեւեկությունը:

Տպել
Partner news