News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը։

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 9 դեպք:

Բացահայտվել է անձի առեւանգման 4, գողության 15, խարդախության 9, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վրաերթ Վարդենիսում. 2 կանայք կոտրվածքով, գլխուղեղի ցնցումով ու սալջարդերով տեղափոխվել են հիվանդանոց

Նախնական տեղեկությամբ` կանայք վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցն անցնելիս սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով...

Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ցայլոսկրի հիմքի փակ կոտրվածք տեղաշարժով հարցականով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, աջ քունք գագաթային շրջանի պատռած վերք, հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, անտերոգրատ ամնեզիա, աջ արմնկահոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա մի կին եւ «կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 66-ամյա կին:

Նախնական տեղեկությամբ` կանայք վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցն անցնելիս սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կանայք մարմնական վնասվածքները ստացել են հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վ.Համբարձումյան փողոցում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Բացատրական աշխատանքների շնորհիվ 22-ամյա վարորդը հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ներկայացել է բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն
Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը․․․
Այսօր տեղի ունեցավ «Ուրալի» վթարի հետևանքով զոհված Ժոզեֆ Ազոլյանի հուղարկավորությունը
Երևանում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ զինծառայողներին տեղափոխող...
Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին...
Ամենաշատ