News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում` «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, ս.թ. մարտ ամսին կանցկացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:

Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաեւ 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները, ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Ցուցահանդեսը կազմակերպում են ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ