News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Քարամուրսելի կառույցի նախագահ Ռեջեփ Դեմիրելի լուսանկարը սոցկայքերով բացասական արձագանք է գտել։

Էրդողանի կուսակիցը Աֆրին ներխուժելու լուրերից հետո երկու ինքնաձիգով եւ օսմանյան զինանշանի ֆոնին լուսանկարվել ու գցել է սոցկայքեր։

Լրագրողներից մեկի հարցին, թե նա նման լուսանկար գցե՞լ է սոցկայքեր, Ռեջեփ Դեմիրելը պատասխանել է․ «Սպասում ենք ղեկավարի կանչին, որ վազեվազ գնանք»։

Նշենք, որ Ռեջեփ Դեմիրելի լուսանկարը սոցկայքերում բացասական արձագանք է գտել։ Շատերը ուղղակի ծաղրում են նրան կուսակցության շրջանային կառույցի նախագահին ոչ վայել պահվածքի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news