News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 23-ին, աշխարհում նշվում է ձեռագրի կամ ձեռագիր նամակի օրը, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով բոլորիս հիշեցնել ձեռագիր նամակի ինքնատիպության, յուրաքանչյուր մարդու ձեռագրի անկրկնելիության մասին:

Տոնի ստեղծման առիթ են դարձել տարեցտարի ավելացող համակարգիչները, էլեկտրոնային փոստի, հաղորդագրությունների, ինչպես նաեւ արագ հաղորդակցման այլ միջոցների տարածումը, որոնք ժամանակակից մարդուն աստիճանաբար հեռացնում են ձեռագիր գրությամբ իրենց մտքերն արտահայտելու հնարավորությունից:

Ձեռագիր նամակը հազարամյակների պատմություն ունի եւ, հնարավոր է, այդ ամբողջ ընթացքում մարդիկ փորձել են ձեռագրի միջոցով որոշել այս կամ այն մարդու բնավորությունը:

1875 թվականին ֆրանսիական աբբա Ժան Իպպոլիտ Միշոներն առաջին անգամ օգտագործել է «գրաֆոլոգիա» եզրույթը, որով այսօր բնորոշվում է անձի հոգեկան վիճակի հետ կապված ձեռագրի եւ դրա հետազոտության մեթոդների մասին գիտության ոլորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ