News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները եւ զավակները նույն կերպ են վարվում նաեւ այսօր։ Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Արդեն 30 տարի է անցել այն օրից, ինչ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տասնյակ տարիներ ապրող հայերի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն, ջարդ, երբ զոհվեցին, վայրագ եւ ստոր ձեւով սպանվեցին տասնյակ, հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչներ:

Սա այն դեպքն է, երբ մարդուն սպանում են միայն նրա համար, որ ինքը տվյալ ազգի ներկայացուցիչ է, տվյալ դեպքում հայ լինելու համար»,- ասել է Մելքումյանը:

Նրա խոսքով, իհարկե պահպանվել են բոլոր փաստագրական նյութերը, այդ թվում տեսանկարահանված նյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես է գազազած ամբոխը /հազարավոր մարդիկ/ ներխուժում հայերի բնակարաններ եւ տներ՝ իրականացնելով  գազանային վայրագություններ: «Դա տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում, սակայն մինչեւ օրս միջազգային, այդ թվում եւ եվրոպական կառույցների կողմից չեն տրվել այդ հանցագործությունների իրական, իրավական եւ քաղաքական  գնահատականները:

Կարծում եմ նաեւ՝ բացառված չէ, որ այստեղ ներկա ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամների բարեկամներից, հարազատներից կամ ընկերներից ոմանք մասնակցած լինեն այդ վայրագություններին:

Ինչ խոսք, դա տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, սակայն ակնհայտ է, որ կենտրոնացված եւ միակողմանի քաղաքականացված երկրի աշխարհակարգը չէր կարող ազդել մարդու խղճի եւ բարոյականության բովանդակության վրա»,- նշել է նա:

«Մարդն իր էությամբ կամ մարդ է, կամ մարդու կերպարով գազան: Ցավոք սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները եւ զավակները նույն կերպ են վարվում նաեւ այսօր, արդեն իսկ ժամանակակից զենքերով եւ ռազմական տեխնիկայով, տեղեկատվական եւ էլեկտրոնային պատերազմների միջոցով: Եթե մենք ուզում ենք, որ մարդու արտաքինով, կրթության ստացած, լեզուներ իմացող մարդը իրականացնի նենգ եւ ստոր վայրագություններ, ապա դա կկործանի յուրաքանչյուր մարդկայինը եւ կգլորի մեզ դեպի անդունդ: Եկեք սթափվենք եւ կոշտ, բայցեւ մարդկային կոնկրետ միջոցառումներ ձեռնարկենք այդ վայրագություններն իրականացնողների նկատմամբ, որպեսզի կանխենք հետագա վայրագությունները: Համոզված եմ, որ 30 տարին առավել քան բավարար են՝ մեր շրջապատում իրական կարգ ու կանոն եւ իրական ժողովրդավարություն հաստատելու համար»,- ասել է Մելքումյանը:

Հիմա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ