News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը մինչեւ փետրվարի 8-ը երկարաձգելու մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ընթացակարգային քվեարկության է դրվել: Վերին պալատի անդամները համաձայնել են սահմանափակել այդ հարցի շուրջ բանավեճը, ինչը հնարավորություն է տալիս փաստաթղթի վերջնական ընդունման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնությունը արդեն ստացել է ավելի քան 60 ձայն, որն  անհրաժեշտ է աշխատանքը շարունակելու համար: Բանաձեւը մշակող հանրապետականները Սենատում միայն 51 տեղ ունեն, նրանք դեմոկրատների աջակցության կարիքն ունեին:

Եթե Սենատը վերջնականապես հաստատի բանաձեւը, այնուհետեւ Ներկայացուցիչների պալատը հավանություն տա դրան, ապա տեքստը ստորագրության համար կուղարկվի Նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը կօգնի հաղթահարել առկա իրավիճակը եւ քաղաքական գործիչներին ժամանակ կտա 2018 թվականի դաշնային բյուջեի քննարկման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ