News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն ԱՄՆ մայրցամաքային մասում թիրախների դեմ «մի քանի ամսից» կկարողանա միջուկային հարված հասցնել: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե երբ Կիմ Չեն Ընը ԱՄՆ մայրցամաքային մասում կկարողանա միջուկային հարված հասցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Հաղորդման վարող Նորա О'Դոնելը նկատել է, որ նման գնահատականներ նա տվել էր ավելի քան 6 ամիս առաջ:

 «Այո, դա ճիշտ է: Կուզենայի ասել մեկ տարի հետո: ԱՄՆ կառավորությունը անընդհատ աշխատում է, որն այդ պահը որքան հնարավոր է ուշ գա»:

Պոմպեոի խոսքով՝ ԱՄՆ հետախուզության համար անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Փհենյանում անցկացված վեցերորդ միջուկային փորձարկումն անակնկալ չէր: «Մենք գիտեինք, որ այն պատրաստվում է», - ասել է ԿՀՎ տնօրենը: - Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագիրը ակտիվորեն իրականացվում եւ ընդլայնվում է: Մարտագլխիկները դառնում են ավելի հզոր եւ հուսալի: Այս ամենը մենք ներկայացնում ենք նրանց, ովքեր քաղաքական որոշումներ են կայացնում»:

Ըստ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության ծրագրի տնօրեն Հանս Քրիստենսենի եւ նրա գործընկեր Ռոբերտ Նորիսի գնահատականների՝ Փհենյանը կարող է ունենալ 10-20 միջուկային մարտագլխիկ: Նրանց մեծ մասը 10-ից 20 կիլոտոննա հզորություն ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news