News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,1%–ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 21 մլն 62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017 թ.–ի հունվար–նոյեմբերին՝ 24 մլն 867,5 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14,7%:

2017 թվականի հունվար–նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի եւ գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 10,6%–ով:

Եթե 2016 թ.–ի հունվար–նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 17 տոննա գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15,2 տոննա:

Ըստ ԱՎԾ–ի՝ այս ժամանակահատվածում 16,1%–ով նվազել է նաեւ գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016 թ.–ին հանրապետությունում արտադրվել է 15276,8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017 թ.–ի նույն ժամանակահատվածում՝ 12 821,4 հազար զույգ:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 28,1%–ով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար–նոյեմբերին աճել է 35,5%` կազմելով 4,2 տոննա:

Հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 85 մլն 405,1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: 2016 թվականի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 27,1%–ով:

Ինչ վերաբերում է բնական հյութերին, նախորդ տարվա հունվար–նոյեմբերին հյութերի արտադրության ծավալները 2016–ի 11 ամիսների համեմատ նվազել են 4,1%–ով եւ կազմել 10 մլն 891,7 հազար լիտր:

Հանքային ջրերի արտադրությունը նույնպես նվազել է 14,2%–ով:

Հրապարակած թվերի համաձայն՝ 2017 թ.–ի հունվար–նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 36 մլն 233,9 հազար լիտր հանքային ջուր, իսկ 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում՝ 42 մլն 252,1 հազար լիտր:

2017 թվականի հունվար–նոյեմբերին արտադրվել է 34 մլն 307,7 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 14,9%–ով ավելի է:

Ավելացել են կոնյակի, գինու, շամպայնի, գարեջրի արտադրության ծավալները, փոխարենը նվազել է օղու եւ վիսկիի ծավալները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ