News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չինաստանում տեսանյութում ծխող 4-ամյա տղան Wechat-ի չինական հատվածում բանավեճ է առաջացրել, հաղորդում է Daily Mail-ը:

Հոլովակներից մեկում երեխան՝ ոտքը ոտքին գցած, նստած է բամբուկե աթոռի վրա, ծխում է եւ կոկոսի համով կոնֆետներ է ուտում: Մյուս հոլովակում նա պառկած է նստարանի վրա եւ ծխե օղակներ է բաց թողում:

Բանավեճին միացած տղայի հարեւանները նշել են, որ երեխան մեկ կամ երկու տարի է սկսել է ծխել: Պետական ծառայողները այցելել են տղայի տուն եւ իրեն խնամող  տատիկին եւ պապիկին բանավոր նախազգուշաում են արել:

 «Նրա ծնողներն այլ քաղաքում են աշխատում», — ասել է Վենտյան քաղաքի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ