News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարությունները, որ հնչում են արդեն ամիսներ շարունակ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, նաեւ մի շարք այլ ոլորտների, այսպես ասած, մտավորականության ներկայացուցիչների շուրթերից, իրականում այլ բան չեն, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Ընդ որում՝ այստեղ խնդիրն ամենեւին Սերժ Սարգսյանը չէ, այլ հենց անփոխարինելիության հանգամանքը:

Այսինքն՝ եթե անգամ հայտարարվեր, թե անփոխարինելի է Կարեն Կարապետյանը, կամ անփոխարինելի է Արմեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, կամ Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, միեւնույն է՝ գործ էինք ունենալու ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիքի հետ: Խոսել Հայաստանում որեւէ մեկի անփոխարինելիության մասին, գործնականում նշանակում է մատնանշել Հայաստանի գլխավոր թիրախը, ինչպես ասենք պատերազմի ժամանակ հակառակորդին մատնացույց անել հրամանատարական շտաբը կամ հակառակորդին փոխանցել հետախուզական ջոկատի կոորդինատները:

Ինչպե՞ս վարվել պետության հետ, որը կախված է, այսպես ասած, մեկից՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա այդ մեկը: Այստեղ թերեւս առանձնապես մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես է հնարավոր աշխատել Հայաստանը առավելագույնս խոցելի դարձնելու կամ պարզապես խոցելու համար՝ պետք է գտնել այդ մեկի թույլ տեղը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ այդ մեկը Հայաստանի թույլ տեղն է: Ու բացարձակապես կապ չունի՝ այդ մեկը լեգիտիմ է, թե ոչ:

Իսկ երբ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, բարդ տնտեսաքաղաքական խնդիրներով ու շուրջը բառի բուն իմաստով փոթորկվող աշխարհով, երբ սուբյեկտների վարքագիծը բացարձակապես անկանխատեսելի է, իսկ ռազմուժի որեւէ կիրառում դարձել է գործնականում անկասելի, անվտանգությունը մեկից կախելն այլ բան չէ, քան պարզապես բացել Հայաստանի թիկունքը:

Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այլեւս անձը չէ որոշողը, այլ ինստիտուտները, կառույցները, քաղաքական ուժերը, Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից շատ ավելի ադեկվատ են, քան նրա անփոխարինելիության մասին չարյաց փոքրագույն դեպքում քնարական, իսկ վատագույն դեպքում՝ մորթապաշտական զեղումները, որոնք կարող են Հայաստանի վրա շատ թանկ արժենալ:

Իհարկե, այս ամենում առանցքային է դառնում հարցը, թե Սերժ Սարգսյանն ինքը խոսքի եւ գործի արանքում որտեղ է: Նա, իհարկե, մարտավարական նկատառումներից ելնելով կարող է չկանխարգելել իր անփոխարինելիության մասին հայտարարություններն ու պնդումները, տվյալ պարագայում դրանք էական չեն լինի, եթե Սարգսյանը գործնականում իրականություն դարձնի Հայաստանում բազմաշերտ եւ բազմակենտրոն կառավարման համակարգի, հակակշիռների եւ այսպես ասած՝ դիվերսիֆիկացիայի վրա խարսխված համակարգի ձեւավորումը: Հակառակ դեպքում, ապրիլից հետո Հայաստանը կարող է հայտնվել աչքերը կապած ականապատ դաշտում հայտնվածի կարգավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ