ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին ժամը 02:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։