News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) եւ մյուս թվային արժույթները երեքշաբթի առավոտյան զգալիորեն էժանանում են կրիպտոարժույթի շուկայի հարաբերականորեն հնարավոր կարգավորման մասին տեղեկությունների ֆոնին: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ վաղ առավոտյան բիթքոինն էժանացել է 10,05 տոկոսով, մինչեւ 10,54 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն էժանացել է 10,08 տոկոսով, մինչեւ 10,35 հազար դոլար, GDAX-ում՝ 10,29 տոկոսով, մինչեւ 10,4 հազար դոլար: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինն արժեզրիկվել է 3,91 տոկոսով, մինչեւ 10,35 հազար դոլար:

Արժեզրկվում են նաեւ մյուս կրիպտոարժույթները. CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ Ethereum-ն էժանացել է 9,57 տոկոսով, մինչեւ 962,3 դոլար, Ripple-ը՝ 9,21 տոկոսով, մինչեւ 1,27 դոլար, Bitcoin Cash-ը՝ 11,56 տոկոսով, մինչեւ 1,58 հազար դոլար: Ներկա պահին կրիպտոարժույթների շուկայի կապիտալը 510,8 մլրդ դոլար է, բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 35 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ