News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների 82-րդ եւ 101-րդ օդադեսանտային ստորաբաժանումների՝ փակ տարածության պայմաններում, իսկ ավելի կոնկրետ՝ ստորգետնյա թունելներում, մարտական գործողությունների իրականացման պարապմունքները առաջին հերթին ուղղված են Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) դեմ: Նման կարծիք NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:

Փորձագետի խոսքով՝ ամերիկյան ռազմական մասնագետները, վերլուծելով Ճապոնիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում (մարտերը Օկինավա եւ Իվոձիմա կղզիների համար. խմբ.), ինչպես նաեւ Վիետնամում, Աֆղանստանում եւ Իրաքում մարտական գործողությունների փորձը, եզրակացրել են, որ զորքերին համապատասխան վարժանքներ են անհրաժեշտ ոչ միայն գետնի վրա, այլ նաեւ դրա տակ՝ ստորգետնյա թունելների պայմաններում, քանի որ ամերիկյան զինվորականների մոտ համապատասխան փորձի բացակայության պատճառով թունելների մաքրման օպերացիայում նրանք զգալի կորուստներ էին ունենում:

«Ես ենթադրում եմ, որ նրանք նախապատրաստում են այս դիվիզիաները Կորեական թերակղզում պայքարի համար: Ճիշտ է, կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանա ռազմական գործողություններ սկսել Օլիմպիական խաղերի պայմաններում, իսկ ահա դրանից հետո ես լիովին թույլ եմ տալիս, որ նրանք ճապոնացիների հետ համատեղ կարող են ԿԺԴՀ-ի դեմ որոշ սադրանքների դիմել»,- նշեց Ցիգանոկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ