News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»-ից, Քյոլնում Դինքի հիշատակի միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի եւ Գերմանիայի հայտնի մտավորականներ եւ քաղաքական գործիչներ։

Միջոցառման ժամանակ խոսքով հանդես է եկել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը՝ հայտարարելով, որ Դինքին սպանել է թուրքական պետությունը։

«Դինքի սպանությամբ Թուրքիայում ժամանակը հետ գնաց։ Թուրքիայում հիմա նույնիսկ մամուլն ազատ չէ»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։

Թուրք հայտնի իրավապաշպան Ռագըփ Զարաքօլուն իր հերթ նշել է, որ Դինքի սպանությունը կազմակերպողները մի բան հաշվի չէին առել, որ Դինքի սպանությունը Թուրքիայի հասարակության մոտ խղճի պայթյուն կառաջացնի։ «Այս առումով Հրանտ Դինքն իր մահով Թուրքիայում շատ բան փրկեց»,-ասել է Զարաքօլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ