Հանրապետության տարածքում հունվարի 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Լոռիում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+9,

Տավուշում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+8,

Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+10: