News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում 2017 թվականի ընթացքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 23 անչափահաս, որոնց խնդիրները քննարկվել են խնամակալության հանձնաժողովների կողմից եւ ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել չափահաս տարիքի 171 անօթեւան, որոնցից 18-ը՝ մուրացկանությամբ զբաղվողներ: Անօթեւաններից 139-ը մայրաքաղաքից են, 30-ը՝ մարզերից, 2-ը՝ արտասահմանից: Նրանցից 17-ը ազատազրկման վայրերից ազատ արձակված անձինք են, 51-ը՝ հաշմանդամություն ունեցող: Կատարված աշխատանքների արդյունքում 25 անօթեւան տեղափոխվել է պետական խնամակալական հաստատություններ: Փաստաթղթավորվել է (քաղաքացիություն եւ անձնագրեր ստացել) 35 անօթեւան մարդ, վերականգնվել է 16-ի թոշակավորման խնդիրը, 17-ը տեղավորվել են աշխատանքի:

Ներկայում ժամանակավոր կացարանում բնակվում են 100 անօթեւաններ, որոնցից 12-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, 25-ը ենթակա են տեղավորման պետական խնամակալական հաստատություններում, այդ թվում 14-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք են:

Տպել
Ամենաշատ