Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է նեապոլիտանյան «Կամորրա» մաֆիայի 45 անդամի: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, խոսքը Մոչա կլանի մասին է, որը վերահսկում է Կամպանիա եւ Լացիո շրջանների մի շարք քաղաքները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ձերբակալվածների թվում են նաեւ կլանի առաջնորդ Լուիջի Մոչան և խմբավորման մի քանի կին անդամները: Նրանց մեղադրանք է առաջադրվել զենքի պահման, փողերի լվացման և հափշտակման համար: Բացի այդ, հետաքննության ընթացքում հաջողվել է բացահայտել բանտում գտնվող մաֆիայի պարագլուխների եւ արտաքին աշխարհի միջեւ հաղորդակցության ուղիները, ինչը թույլ է տվել վերջիններիս շարունակել ղեկավարել կլանը:
«Կամորրա»-ն իտալական ամենադաժան մաֆիաներից մեկն է համարվում: