News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է քննադատում 80-ամյա առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսին՝ կասկածի տակ դնելով նրա մտավոր ունակությունները եւ նվաստացնելով գործընկերների առջեւ: Այս մասին գրում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մասնավոապես, Թրամփը դժգոհ էր առեւտրային համաձայնագրերից, որոնք նախարարը կնքել էր Պեկինի հետ:

«Այս առեւտրային գործարքները սարսափելի են: Առեւտրի ձեր ընկալումը սարսափելի է: Գարծարքները եւս լավը չեն»,- նշել է ԱՄՆ նախագահը: Բացի այդ, Թրամփը նվաստացրել է Ռոսին գործընկերների առջեւ եւ հրապարակայնորեն հարցականի տակ դրել վերջինիս մտավոր ունակություններն ու կոմպետենտությունը:

Չնայած դրան՝ ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «սիրում է Ուիլբորին», փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ