News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան ջազի լեգենդ, երաժիշտ Հյու Մասեքելան երեքշաբթի մահացել է 78 տարեկանում, հայտնում է eNCA հեռուստաալիքը:

Մասեքելան կյանքի վերջին 10 տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ:

Հարավաֆրիկացի շեփորահարը, կլարնետահարը, կոմպոզիտորը եւ երգիչը հռչակվել է որպես ապարտեիդի դեմ պայքարին աջակցող երգերի հեղինակ: Մասեքելան երաժիշտի կարիերան սկսել է 1950-ական թվականներին Jazz Epistles խմբում: Ապարտեիդի առանձնապես խիստ քաղաքականության եւ տեղացի ջազ երաժիշտների հետապնդումների ժամանակաշրջանում Մասեքելան երկրից հեռացել է:

Երաժիշտը շատ է հանդես եկել Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, այնուհետեւ վերադարձել է Աֆրիկա, որտեղ համագործակցել է ՀԱՀ-ից եւ մայրցամաքի այլ երկրներից կատարողների հետ: Նա Բոթսվանայում հիմնադրել է միջազգային երաժշտական դպրոց եւ բարեգործական գործունեություն է իրականացրել հայրենիքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ