Թուրքիայի զինված ուժերի մամուլի բաժինը հայտարարություն է տարածել Աֆրինում գործողության ընթացքում առաջին զոհի մասին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ հայտարարության մեջ նշվել է, որ հունվարի 22–ին քրդական ուժերի հետ բախման ժամանակ զոհվել է ավագ սերժանտ Մուսա Օզալքանը։

Նշվում է, որ Մուսա Օզալքանը 2 տարի առաջ էր ամուսնացել եւ ուներ 5 ամսական աղջիկ։