News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տարվա սկզբին բենզինը թանկացել է 20 դրամով, սեղմված գազը 20 դրամով, եւս 60 դրամով էլ՝ դիզվառելիքը. մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս, որ բենզինի եւ գազի մասով թանկացումները պայմանավորված են հարկային օրենսգրքով, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, իսկ դիզվառելիքի մասով, ճիշտ է, ակցիզային հարկը նվազել է, բայց դրա փոխարեն ԱԱՀ հարկ է մտել, որը բերել է նման բարձրացման: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նկատեց, որ վերջին օրերին բենզինն ու դիզվառելիքը թանկացել են եւս 10 դրամով. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս 10 դրամի չափով լրացուցիչ գնաճը պայմանավորված է ձեռքբերման գների աճով»,- ասաց նա:

Շաբոյանը նշեց, որ 2017-ին գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ ունեցող շուկաներում էական գների բարձրացում եղել է երեք ապրանքների գծով՝ կարագ, բենզին եւ դիզվառելիք:

«Կարագի գների բարձրացումն սկսվել է դեռեւս 2016-ի սեպտեմբերից եւ այն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային գներով: Միջազգային գները սկսել են բարձրանալ 2016-ի մայիսից: Միջազգային շուկայում հիմա տեղի է  ունենում կարագի գների նվազեցում: Հայաստանում նորզելանդական եւ «Անկոր» տեսակի կարագի գները նվազել են մոտ 100 դրամով, սակայն մենք առաջիկա 2-3 ամիսներին ակնկալում ենք, որ ավելի շատ նվազում կլինի»:

Այս շուկայում, ըստ Շաբոյանի, ավելացել են ներմուծողների քանակը. եթե նախկինում ամենախոշոր ներկրողին բաժին էր ընկնում ներմուծման 82 տոկոսը, հիմա դա կազմում է մոտ 55 տոկոս, իսկ մնացած 40 տոկոսը պատկանում է 28 այլ տնտեսվարողների:  Ավելացել է նաեւ ԵՏՄ-ից կարագ ներմուծողների թիվը, հատկապես Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից: Օրինակ, այդ երկրներից բերված կարագի գները 3100-3900 դրամի սահմաններում են:

Ինչ վերաբերում է բենզինին, ապա այս պահին Հայաստանում եւ Վրաստանում բենզինի վաճառքի գները գրեթե նույնն են, բայց գնագոյացման էական տարբերություններ կան. «Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է երկաթուղով, Վրաստանի տարածքով եւ մեր հաշվարկներով գնագոյացման վրա դա էական ազդեցություն է թողնում: Երկրորդ, մեծ քանակությամբ Վրաստանը բենզին է ներկրում Ադրբեջանից եւ Թուրքմենստանից:

Բենզին ներմուծում են հիմնականում երեք ընկերությունները: Առաջատարը CPS-ն է, որի պատկանում է շուկայի 50 տոկոս, հաջորդ երկու ընկերություններն են Ֆլեշը եւ «Մաքս պետրոլը»:  Շուկան հիմնականում դիվերսիֆիկացված է»:

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ