News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը էական ազդեցություն չի կարող թողնել Հայաստանում գնագոյացման վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, պատճառները մի քանիսն է. նախ, խոսքը վերաբերում է երրորդ երկրներից ներկրվող ապրանքներին, որովհետեւ ԵՏՄ երկրների միջեւ չկան մաքսատուրքեր. «Երկրորդ՝ սոցիալական նշանակության ապրանքների գծով մաքսատուրքերի փոփոխությունը նախատեսվում է 1-4 տոկոսի չափով, ինչն այնքան էլ մեծ չէ: Երրորդը կոնկրետ վերաբերում է ապրանքատեսակներին: Սոցիալական նշանակության ապրանքների մասով ընդամենը 4-5 ապրանքի գծով է մաքսատուրքի փոփոխություն նախատեսվում: Առաջինը կաթնամթերքն է, որի գծով մեր ներքին պահանջարկը բավարարվում է ներքին արտադրության հաշվին եւ մաքսատուրքի փոփոխությունը չի կարող էական ազդեցություն թողնել:

Երկրորդը կարագն է, որի դեպքում ավելացել են ԵՏՄ երկրներից ներմուծումը, իսկ միջազգային շուկայում էլ նվազում է նկատվում: Երրորդ ապրանքը ձեթն է, որը հիմնականում եւս ներկրվում է ՌԴ-ից, հետեւաբար մաքսատուրքի փոփոխությունը չի կարող ազդեցություն թողնել: Հաջորդը ձուկն է, իսկ մեր բնակչությունը նախընտրում է տեղական արտադրության թարմ ձուկը: Հավի մսի գծով եւս մաքսատուրքերի փոփոխություն է նախատեսվում: Ընդհանուր առմամբ նախորդ տարի տեղական հավի մսի գինը նվազել է շոտ 20 տոկոսով, բացի այդ մենք Հայաստանում ունենք հավի մսի զարգացած արտադրություն, նաեւ ԵՏՄ-ից մեծացել է հավի մսի ներկրումը, հետեւաբար, սա եւս չի կարող ազդել Հայաստանում գնագոյացման վրա»,-ընդգծեց Շաբոյանը:

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ