News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Տպավորություն է, որ այստեղ քննարկում ենք ոչ թե գնաճը մեղմելու հնարավորությունները, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Իրազեկ եւ Պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը իր հարցը ուղղեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։

Նրա խոսքով, հասարակությունը գնաճը ընկալում է այլ կերպ, քան ներկայացված թվերն են. «Չեմ ուզում անդրադառնալ ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերի եւ հասարակության ընկալումների տարբերությունը։ Բայց շատ տիպիկ օրինակ կարող եմ բերել Արտակ Շաբոյանին քիչ առաջ ուղված հարցով, գազալցակայաններում մենք տեսնում ենք 50 դրամի կոնտրաստ, այսինքն 20-25 տոկոս գնային անհամապատասխանություն, բայց մենք չենք տեսնում ընդհանուր վճարի մեջ այս 25 տոկոսը, որովհետեւ այլ կերպ մանեւրում են։ Նմանատիպ չարաշահումներն են, որ բերում են գնաճի ընկալումը պետության կողմից մի ընկալման, հասարակության կողմից այլ»:

Պիպոյանը նկատեց. «երբ ասում ենք, որ գյուղմթերքն էժան է կամ գյուղմթերքը թանկ է, հենց այստեղ արդեն ունենք խնդիր, որովհետեւ գյուղմթերքը ազատ շուկայական հարաբերությունների կարգավորման տիրույթից, որոշակի իմաստով մենք պետք է կտրած դիտարկենք, որովհետեւ այստեղ մենք կարող ենք դիտարկել՝ ինքնարժեքի չափից չարաշահում ունե՞նք, թե ոչ, որովհետեւ, եթե գյուղացին ստիպված է վաճառում, հետո փոխում է մշակաբույսը։ Ե՞րբ ենք ի վերջո ունենալու գյուղմթերքի գների կարգավորման մեխանիզմ, համապատասխան ագրարային քաղաքական կուրս դնելու այս տեսանկյունից, որպեսզի մենք ստիպված չլինենք էժանով ապրանք վաճառելու»։

Ի պատասխան Իգնատի Առաքելյանն ասաց, որ այսօր ճիշտ է գնալ տեխնոլոգիաների ներդրման, քան ուղղակի գների բարձրացման զսպման, որովհետեւ դա գումարի վատնում է, որն այսօր բերելու է ուղղակի զսպման, իսկ վաղվա թանկացումը ի՞նչ են անելու, այսինքն, չեն կարող միշտ գումար բերել բյուջեից եւ գները կայուն պահել։ «Կա շուկա, կան շուկայական գներ, եւ պետք է իրենք կարողանան լինել մրցակցային արտադրող, ոչ թե գների թանկացումը զսպող։ Պետք է թույլ տանք, որ տնտեսությունները զարգանան եւ կարողանան եկամուտ ստանալ»,-ասաց նա:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի վերելքը կանգ չի առնում. Նրան միացել է եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
2019-ից Հարկային ծառայությունը միջոցներ կձեռնարկի անկանխիկ գործառնությունների ավելացման համար
Big Data-ի օգտագործումը հարկային վերլուծության մեջ նույնպես առաջնային խնդիր է ՊԵԿ-ի համար...
Բա ո՞ւր մնաց հեղափոխություն, ո՞ւր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը. Գագիկ Մինասյանը թվային համեմատություն արեց
Կառավարության ծրագրում հեղափոխական, առաջանցիկ զարգացման թեզեր էին գործունեության բոլոր ոլորտներում, սակայն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հնչում են բոլորովին այլ գնահատականներ, որ բյուջեն իներցիոն է ...
Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք...
Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի մակարդակում են. Կյուրեղյանը՝ Փաշինյանին
Հիմա խոստումների հիման վրա՞ եք ուզում զարգացնել ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը...
Առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. Փաշինյանը՝ հայրենադարձության մասին
Հայրենադարձությունը խթանվում է ամեն օր...
Ամենաշատ
Partner news