News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ:

Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին եւ այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է եւ՛ Ցեղասպանության ճանաչմանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, եւ՛ մի շարք այլ հարցերի», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության եւ մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ  անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել եւ վստահություն  է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու: Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ,  աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ  առկա է այն զարգացնելու մեծ ներուժ:

Կողմերը քննարկել են առեւտրական պալատի ստեղծման, ինչպես նաեւ՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության եւ  նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի  ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
630 մարդ չգիտի՝ ինչու է փակվում Ալավերդու պղնձաձուլական գործարանը. աշխատողները սպասում են Ավինյան–Մեջլումյան հանդիպմանը
Աշխատակիցները լիարժեք տեղեկացված չեն՝ ինչն է խնդիրը...
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն
Հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք եւ շարունակել շինարարական աշխատանքները...
Մոսկովյան «ПромБиоФит»-ը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների հետ համագործակցությունը
Այդ նպատակով ընկերությունը մասնակցել է EXPO-RUSSIA ARMENIA-ին․․․
Հայաստանից նույնիսկ գերան էին արտահանում, սա աբսուրդ է. Փաշինյան
Հանձնարարություն է եղել, որ բնակավայրի բնակիչներին վառելափայտն ապահովել սանիտարական հատումների շրջանակներում, բայց մենք պետք է վերջ տանք...
Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան
Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով...
Քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի Հուբեյ նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները
Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը…
Ամենաշատ
Partner news