News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Հատկանշական է, որ թանկացումներին վերաբերող խորհրդարանական լսումների ոչ մի գործարար չի մասնակցում, որովհետեւ գնաճը նրանց ձեռնտու է:  Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով, հասարակությունն արդեն 25 տարի ականատես է նման լսումների ու կառավարության նույն խոսքերին, թե այս տարվա բյուջեն ամեն ինչ ներառել է, սպասեք, զարգացման ճանապարհով ենք գնում եւ այլն. «Մարշրուտն եք սխալ ընտրել, այս մարշրուտով տաճար չեք տանի: Մանտրա եք դարձրել, թե ազատ շուկայական հարաբերություններ են, բա պետական կարգավորումը որտե՞ղ է: Ինչ հեռանկար կարող է ունենալ պետությունը երբ հայտարարում եք, որ 250 հազար ընտանիք Հայաստանում աղքատ է»,-ասաց նա:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պետությունը հսկայական պարտք է կուտակել. «Ասում եք էժան փող են տալիս, չվերցնե՞նք: Վերցնում եք ի՞նչ անեք, վերցնում եք որ գործի մեջ դնեք, շահույթ ստանաք, վարկը փակեք, բա ո՞ւր է նման օրինակ: Ո՞ւր է մի օրինակ, որ վարկը վերցրել եք ու արտադրության մեջ եք դրել: Ասում եք դա ներդրողը պետք է անի, բայց ո՞ւր են ներդրողները: Չեն գալիս, որովհետեւ պայմանները բավարար չեն, որ լուրջ ներդրումներ գան անեն: Պետական պարտքը ողջ պետության բեռն է, ո՞վ է պատասխան տվել որեւէ վարկ մսխելու համար»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե վառելիքի թանկացումները մեծ ազդեցություն չեն ունենալու հասարակության վրա, Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Առաջին դասարանի երեխան էլ ձեզ կասի, որ եթե վառելիքը թանկանում է, ուրեմն մուլտիպլիկացիոն էֆեկտը պետք է գնա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել
Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին...
Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը եւ ռուբլունը՝ նվազել
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.47 դրամ (նվազել է 3.18 դրամով)...
Տիգրան Ավինյանի գրասենյակից «Լիդիան Արմենիա»–ի աշխատակիցներին խնդրել են սպասել
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը...
«Լիդիան Արմենիայի» աշխատակիցների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից...
Իրականում 682 հազար մարդ է լքել Հայաստանը, ոչ թե 1 մլն 22 հազար. Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թվի վերաբերյալ սոցցանցերի քննարկումներին...
Շրջանառության 6 տոկոս հարկը ամբողջ ճշմարտությունը չէ, թե ռեստորանների կաշին որքան են քերթելու. ուկրաինացի ռեստորատոր
Իշխանությունները պետք է հասկանան, որ ռեստորաններն ու հյուրանոցները գործընկերներ կլինեն այս ոսկե պաշարը մեծացնելու գործում…
Partner news