News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայֆի համալսարանի գիտնականները վերծանել են Մեռյալ ծովի հին ձեռագրերից մեկը եւ այնտեղ հրեական եսեիների աղանդի օրացույց հայտաբերել, հաղորդում է «Մոյա պլանետան»:

364 օր ունեցող օրացույցում երկու տոն է հիշատակվում, որոնք չեն հանդիպում Աստվածաշնչում՝ Նոր գինու օր եւ Նոր կարագի օր: Դրանք նշվել են որպես ցորենի առաջին բերքի տոնի շարունակություն:

Տեքստի համաձայն՝ եսեիները տարվա եղանակի փոփոխությունը հատուկ տոնով են նշել: Այդ օրերը կոչվել են  «տեկուֆա», որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «շրջան»:

Հատկանշական է, որ տեքստը գրել է աղանդի առաջնորդներից մեկը, որն իմացել է գաղտնի ծածկագիրը: Հեղինակը մոռացել է մի քանի տոներ նշել, դրա համար հաջորդ գրողը ուղղել է նրա սխալները՝ ավելացնելով բաց թողնված օրերը:

Նախկինում գիտնականները կարողացել են հաստատել, որ Մեռյալ ծովի ձեռագրերը գրվել են  եսսեին հրեաների կողմից: Մեռյալ ծովի ձեռագրերը պահվում են Երուսաղեմի գրքի տաճարում: Դրանք հիմնականում գրված են եբրայերենով, մասամբ` արամերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ