News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 24–ը «քաղցր» տոն է՝ Էսկիմոյի միջազգային օրն է (International Eskimo Pie Day)։ Հենց այս օրը` 1922 թվականին ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրեց էսկիմո պաղպաղակը։

Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե ջնարակով։ Ու թեեւ պատմության մեջ այն հիշատակվում է արդեն մի քանի հազար տարի (կարծիք կա, որ արդեն Հին Հռոմում Ներոն կայսրը սիրում էր այդ սառը դեսերտը), սակայն Էսկիմոյի օր է համարվում հենց հունվարի 24–ը։

Իհարկե, էսկիմոն միայն պաղպաղակ չէ, այն մանկության անհոգ օրերի, շատերի համար  այն ամբողջ կյանքում պահպանած մանկության համի խորհրդանիշն է նաեւ։

Վարկածներից մեկի համաձայն՝ «էսկիմո» բառն առաջացել է ֆրանսերենից. Ֆրանիսիացիներն այդպես էին անվանում մանկական կոմբինեզոնը, որը նման էր էսկիմոսների հագուստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ