News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք կուզենայինք նաեւ փորձի փոխանակում իրականացնել սահմանադրական գործընթացների եւ սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված երկու երկրների խորհրդարանականների միջեւ քննարկումների անցկացմամբ: Այս մասին հունիսի 23-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բազմադարյա են, ունեն փառավոր էջեր, բայց նաեւ սեւ էջեր, այդ թվում՝ Ցեղասպանության ժամանակահատվածի էջերը, երբ Ֆրանսիան դարձավ շատ հայերի համար երկրորդ հայրենիք՝ տալով անվանի զավակներ՝ մեծ երգիչներ, պատգամավորներ, անգամ «Ֆորմուլա-1»-ի վարորդներ:

Այսօր մեր երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստում մենք հատկապես ուզում ենք շեշտը դնել տնտեսական բաղադրիչի վրա: Եվ մեր մյուս գործընկերը՝ պարոն Գիյոմ Գասպարյանը՝ դարձյալ պատգամավոր, առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երկկողմ հարաբերություններում տնտեսական զարգացմանը:

Ինչպես այսօր արդեն խոսեցինք նախագահ Մակրոնի ներկայությամբ` հունիսին մենք մտադիր ենք ֆրանսիական պատգամավորական պատվիրակություն բերել Հայաստան: Մեր այցի ծրագիրը դեռեւս մշակման ընթացքում է, բայց նախատեսում ենք ներառել մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, այդ թվում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարությանը: Կուզենայինք ինչ-որ կերպ նպաստել Հայաստանում ներդրումների խրախուսմանը: Մենք կուզենայինք նաեւ փորձի փոխանակում իրականացնել սահմանադրական գործընթացների եւ սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված երկու երկրների խորհրդարանականների միջեւ քննարկումների անցկացմամբ:

Եվ վերջապես մի թեմա, որի մասին, կարծեմ, Ձեր այցի ընթացքում շարունակ խոսվել է. հոկտեմբերին լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այդ մեծ միջոցառումը, որը տեղի է ունենալու Երեւանում, կգա եւս մեկ անգամ խորհրդանշելու ձեր երկրի խորքային կապը մեր լեզվի եւ մեր մշակութային ինքնության հետ:

Ես առայժմ խոսեցի միայն 2018 թվականի մեր ծրագրերի մասին, բայց, անկասկած, կան հետագա տարիներ, որոնք կգան տարեցտարի ամրապնդելու մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դաշինքը:

Ուրեմն, թող հայ-ֆրանսիական հարաբերությունները հարատեւ լինեն: Կարծեմ, հայերեն դա այդպես է հնչում՝ կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ