News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) չորեքշաբթի կայացած սակարկությունների ժամանակ իջել է 11 հազար դոլար նիշից՝ կապված Հարավային Կորեայում կրիպտոշուկայի խիստ կարգավորման առիթով ներդրողների մտահոգության հետ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 1 տոկոսով, մինչեւ 10,67 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն իջել է 1,52 տոկոսով, մինչեւ 10,7 հազար դոլար, GDAX-ում՝ 2,12 տոկոսով, մինչեւ 10,6 հազար դոլար: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 2,09 տոկոսով, մինչեւ 10,6 հազար դոլար:

CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ էժանացել են նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 1,59 տոկոսով, մինչեւ 970,9 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1,13 տոկոսով, մինչեւ 1,6 հազար դոլար: Ըստ որում՝ Ripple-ը թանկացել է 0,65 տոկոսով, մինչեւ 1,32 դոլար: Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 518,02 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 35 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ