News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանիպուլացված նորությունների զանգվածային տարածումը եւ նպատակաուղղված կեղծումները բերում են նրան, որ լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը լրջորեն սասանված է: Սա հատկապես վերաբերում է սոցցանցերում հրապարակումների նկատմամբ օգտատերերի վերաբերմունքին, ինչպիսին են Google-ը, Facebook-ը կամ Twitter-ը, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը՝ ներկայացնելով Edelman Trust Barometer հետազոտության տվյալները: 

Հետազոտությանը ամբողջ աշխարհից մասնակցածների 63 տոկոսը հայտարարել է, որ չի կարողանում պրոֆեսիոնալ լրագրողների նյութերը տարբերակել «ֆեյք նորություններից», քանի որ դրանք համացանցում միանման տրամադրվում են: Գերմանիայում համապատասխան հարցին այսպես է պատասխանել հարցվածների 54 տոկոսը:

Հետազոտության արդյունքները վկայում են դասական լրատվամիջոցների եւ հեղինակավոր օնլայն պարբերականների վարկանիշի բարձրացման մասին: Միեւնույն ժամանակ, հարցմանը մասնակցած գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կարծում է, որ դասական պարբերականներն առաջնորդվում են քաղաքական մոտիվներով եւ կողմնակալ տեղեկատվություն են տալիս:

Ամբողջ աշխարհում հարցվածներից 10-ից 7-ը վախենում է, որ կեղծված նորություններն օգնում են ընտրությունների արդյունքների նպատակաուղղված մանիպուլացմանը:

Edelman Trust Barometer-ի հետազոտությանը, որն ամեն տարի անցկացվում է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովից առաջ, մասնակցել է 28 երկրից ավելի քան 33 հազար մարդ: 20 երկրում գրանցվել է ընթերցողների անվստահության աճ իրենց ստացած տեղեկատվության նկատմամբ: Այս թրենդը հատկապես նկատելի է ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ