News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քսենիա Սոբչակը ցանկանում է նախաճաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուն Միացյալ Նահանգներ կժամանի փետրվարի 6-ին դասախոսական ծրագրի շրջանակներում: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Քսենյա Չուդինովան «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ Սոբչակն ԱՄՆ է մեկնում ոչ միայն որպես նախագահի թեկնածու, այլ նաեւ որպես քաղաքագետ, քանի որ միջազգայնագետ-քաղաքագետի դիպլոմ ունի:

Սոբչակն ԱՄՆ-ում երկուսուկես օր կանցկացնի, սակայն այցի հստակ ժամանակացույցը դեռ չի կազմվել: Հայտնի է, որ Սոբչակը ելույթ կունենա Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Բաց քննարկման թեման կլինի Ռուսաստանի «հետավտորիտար» ապագան: Այնուհետեւ նա ելույթ կունենա Ջորջթաունի համալսարանում: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ