News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, եթե կուսակցությունը հաստատի թեկնածությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Վենեսուելայի Telesur հեռուստաալիքը:

«Ես համեստ աշխատող եմ, ժողովրդի համեստ ներկայացուցիչ: Եթե Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցությունը կգտնի, որ ես պետք է նախագահի թեկնածու դառնամ, ես ձեր տրամադրության տակ եմ»,- Կարակասում լրագրողներին հայտնել է Մադուրոն:

Կուսակցության ներկայացուցիչն իր հերթին հաստատեց է, որ Մադուրոն ամենայն հավանականությամբ կուսակցության միակ թեկնածուն կլինի:

Նախագահական ընտրությունները Վենեսուելայում կանցկացվեն մինչև ապրիլի վերջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ